Պատմության այս օրը (հունվարի 28)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Հայաստանի զինված ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1885 - ծնվել է բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը:
1892 - ծնվել է բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր Արմեն Տորյանը:
1897 - թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվել են Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպել է հայերի դիմադրությունը:
1905 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը:
1920 - օսմանյան խորհրդարանը ընդունել է «Ազգային ուխտը» («Թուրքիայի անկախության հռչակագիրը»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:
1928 - ծնվել է քանդակագործ Արարատ Հովսեփյանը:
1992 - Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Շուշիի մոտ խփվել է ադրբեջանական ավիաընկերության Ми-8 ուղղաթիռը, որը Աղդամից զորք էր տեղափոխում շրջափակված Շուշի: Ըստ տարբեր տվյալների՝ զոհվել են 30-ից 47 անձ:
- Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարել է ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանն են հանձնվել գոյություն ունեցող որոշ գնդեր։
2011 – ստեղծվել է «Լիտոպեդիա» հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը:
2015 - Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ և դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
2019 - Վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
98 — Հռոմի կայսր է դարձել Մարկ Ուլպիյ Տրայանը:
814 – վախճանվել է ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը:
1495 — Հռոմի պապը ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդին որպես պատանդ է հանձնել իր որդուն՝ Չեզարե Բորջիային:
1596 – նավարկության ժամանակ դիզինտերիա հիվանդությունից վախճանվել է անգլիացիծովակալ, ծովահենՖրենսիս Դրեյքը:
1611 — ծնվել է լեհ աստղագետ, սելենոգրաֆիայի հիմնադիր Յան Հեվելինը:
1706 — ծնվել է անգլիացի տպագրիչ և հրատարակիչ Ջոն Բասկերվիլը, որը հանդիսանում է իր անունը կրող նոր տիպի շրիֆտի ստեղծողը:
1717 – ծնվել է Օսմանյան սուլթան Մուսթաֆա 3-րդը:
1820 – Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործել են Անտարկտիդա մայրցամաքը:
1853 – ծնվել է ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ Վլադիմիր Սոլովյովը:
1874 - ծնվել է ռուսաստանցի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը:
1887 - ծնվել է լեհ-ամերիկյան դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:
1900 — Լեյնցինգ քաղաքում հիմնադրվել է գերմանական ֆուտբոլային միությունը՝ Բունդեսլիգան:
1911 - ծնվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը:
1918 — Էստոնիան և Լատվիան հայտարարել են իրենց անկախությունը Ռուսաստանից:
1939 - վախճանվել է իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսը:
1955 – ծնվել է Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին:
1985 – աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրել է «We Are the World» երգը:
1986 – վթարի հետևանքով պայթել է ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս շաթլը:
199 6– վախճանվել է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին:
1999 — Մոսկվայում կայացել է «Միսս համագործակցություն» գեղեցկության մրցույթի եզրափակիչը:.
2002 – վախճանվել է շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում»):
2009 — Մոսկվա է ժամանել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Սա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կուբայի առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը