ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական լրագրող Կոտենոկը բացատրել է, թե ինչու է Հայաստանը պատրաստ կապել Երևանը և Բաքուն երկաթուղով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politexpert.net-ը գրում է, որ ռազմական փորձագետ, Segodnya.ru կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծումը ենթադրվում է զինադադարի մասին համաձայնագրով և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմամբ: Խոսք է գնում Հայաստանի միջոցով Նախիջևանի շրջանից դեպի բուն Ադրբեջան մայրուղի անցկացվելուն: Դա Թուրքիային հնարավորություն կտա մուտք գործել Կասպյան տարածաշրջան և հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:
 
«Քննարկվում է նաև այն հարցը, որ Հայաստանը տրանսպորտային միջանցք է ստանում Դաղստան, և դա կլինի հաղորդակցության մի տեսակ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը շրջանցում է վրացական տարածքը: Վերջերս Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների շարասյան վրա, կոտրել ապակիները և այլն: Ամեն դեպքում, նոր հանգույց ստեղծելը փորձ է հաղորդակցությանը նոր շունչ հաղորդելու»,- նշել է փորձագետը:
 
Միևնույն ժամանակ, Կոտենոկը կարծում է, որ նախագծի հեռանկարներին գնահատական տալը դժվար է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դեռ շատ լարված են: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ծրագրի հիմնական շահառուները Անկարան և Բաքուն են, Երևանն ընտրության հնարավորություն չունի, քանի որ Հայաստանը այժմ գտնվում է չափազանց ծանր տնտեսական իրավիճակում։
 
«Ոչ մի նոր տրանսպորտային միջանցք և որևէ համաձայնագիր առանց Ռուսաստանի հետ իրական փոխադարձ ինտեգրման չեն օգնի Հայաստանին, քանի որ Փաշինյանի կառավարության հետ կապված հույսերը փլուզվել են, որը ցույց է տվել ղարաբաղյան հակամարտությունը: Արևմուտքում ոչ ոք, բացի մի քանի մարդասիրական օգնության թռիչքներից Հայաստանին չի օգնել ի տարբերություն Ռուսաստանի, որը փրկել է Ղարաբաղի հայերին վերջնական կործանումից: Այո, կորուստը մեծ է, բայց այնուամենայնիվ Ստեփանակերտը մնացել է հայերի վերահսկողության տակ», - ասել է Կոտենոկը:
 
Նա շեշտել է, որ Հայաստանն իրականում ներկայումս գտնվում է թշնամիների կիսաօղակում: Բացի այդ, հյուսիսում Վրաստանն է, որին անհրաժեշտության դեպքում Արեւմուտքն օգտագործում է որպես տրանսպորտային միջանցք զենք ու կենդանի ուժ փոխանցելու համար: Փորձագետը հույս է հայտնել, որ առաջիկայում մասամբ կթուլանա լարվածությունը տարածաշրջանում: Նա նշել է, որ Անդրկովկասը և Հարավային Կովկասը «Նոր մետաքսի ճանապարհի» մաս են կազմում, որը Ասիան, Հնդկական օվկիանոսի ափերը, Իրանը և այլ երկրները Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցք է: Հետևաբար, նոր մայրուղիների վերաբերյալ բոլոր որոշումները կկայացվեն այդ երթուղիների անվտանգության ապահովման համատեքստում։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular