ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի կարգավիճակի ու տարածքների դեօկուպացիայի հարցը կարևոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսակետ կա, որ մեր պատվիրակությունն այս ամիսներին ուղղակի պարապության է մատնված եղել, քանի որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ ռազմագերիների վերադարձի խնդիրը դեռևս անլուծելի է ։

— Պարոն Բադալյան, հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում։ Սա կարո՞ղ ենք համարել հայկական պատվիրակության ձախողումը։ Տեսակետ կա, որ մեր պատվիրակությունն այս ամիսներին ուղղակի պարապության է մատնված եղել։ Համամի՞տ եք դուք այս տեսակետի հետ։

— Իրականում ես չգիտեմ թե պարապության են մատնվել թե ոչ, ես նրանցից որևէ մեկի աշխատանքային ժամացույցը կամ գործողությունները չեմ դիտարկել, բայց ակնհայտ է, որ այստեղ կա քաղաքական ավելի լայն նշանակության հարց։ Այսինքն նոյեմբերի 9-ի համաձայնագրում կնքված 8-րդ դրույթը ռազմագերիների փոխանակման մասով, առավելապես այդ համաձայնագրի հովանի եղավ Ռուսաստանի պատասխանատվության դաշտում, եթե մենք խոսում ենք ընդհանրապես միջազգային պատասխանատվության մասում։ Այո, մենք կարող են մարդասիրական ասպեկտը բարձրաձայնել տարբեր ամբիոններում, բայց մեծ հաշվով մենք պետք է իրական քաղաքականություն ռեժիմը դիտարկենք։ Եվ բնական է, որ Ռուսաստանի պատասխանատվության ներքո ձեռք բերված համաձայնագրի դրույթների համար քաղաքական պատասխանատվություն որևէ այլ կառույց չի ստանձնելու Ռուսաստանի փոխարեն։

—ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպենցին Լեհաստանում։ Դուք ինչպես եք գնահատում այդ հանդիպումը և այն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի խնդրի կարգավորման համար։

— Հայաստանի համար, իհարկե, շատ կարևոր է, որ Մինսկի խմբի նախագահությունը սկսի իր աշխատանքը ավելի ակտիվ և քաղաքական գործընթացը տեղափոխվի համանախագահության ձևաչափ։ Այսինքն այստեղ Հայաստանի համար կա շահերի բազմազանություն, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ ներկայացնել սեփական դիրքորոշումները և ավելի ճկուն քաղաքականություն վարել շահերի բազմազանության շրջանում։ Որովհետև մենք տեսնում ենք, որ երբ գնում է ռուս-թուրքական մանդատի գերակայություն այդտեղ Հայաստանի համար, մեղմ ասած, առաջանում են խնդիրներ սպառնալիքներ։ Այդ տեսանկյունից, անշուշտ, միմիայն մեր շահերից է բխում Մինսկի խմբի համանախագահության վերաշխատի աշխուժացումը։ Հատկապես, որ մենք տեսնում ենք նաև, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան բարձրաձայնում են Հայաստանի համար կարևոր հարցեր՝ այն է կարգավիճակի հարցը և Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը, որոնք Արցախի Հանրապետությունը կորցրեց պատերազմի պատճառով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular