ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է սթափվելու և միաբանվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայկական տոնացույցի ամենակարեւոր եւ ամենապատասխանատու օրերից մեկն է՝ հունվարի 28-ը: Օր, որ հպարտությամբ ենք նշում թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այսօր այն օրն է, որ հայ ժողովրդը պետք է գիտակցի, որ պայքարը չի ավարտվել ու նոր հաղթանակներն առջեւում են: Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան գերհզոր բանակ ունենալու, և ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհների մասին 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

—Պարոն Հովհաննիսյան, այս պատերազմը ցույց տվեց, որ սա ոչ թե ուժի այլ տեխնոլոգիական պարտություն էր։ Ձեր կարծիքով բացի ֆինանսական հոսքերից և գիտական ներուժից  էլ ինչ ուղղություններ պետք է ուղղորդվեն 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան գերհզոր բանակ ունենալու խնդրի լուծման համար։

— Իրականում դուք արդեն երկու կարևոր ուղղությունը նշեցիք։ Մենք տեղափոխվել ենք անհպում պատերազմների դարաշրջան, որտեղ մենք պետք է մտածենք այլևս այդ պատերազմի մասին։ Մեր բանակի կառուցվածքային փոփոխությունը պետք է լինի այս տրամաբանության մեջ։ Մենք նաև պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, այսինքն ռազմական մասնագիտությունները պետք է, այլևս լինեն այնպիսին, որ, օրինակի համար, մինչև 50 տարեկան մարդը պետք է այդ ռազմական մասնագիտությամբ իր ծառայությունը բերի՝ հրետանավոր, տանկիստ, հետախույզ և այլն։ Այսինքն խիստ մասնագիտացված բանակ պետք է ունենանք։ Ընդհանրապես այս թեմայով շատ երկար կարելի է խոսել, բայց հիմնականում պետք է քայլենք ժամանակին համընթաց և բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ, արհեստական բանականության ներդրմամբ, ունենանք սպառազինության կիրառումը և այս բոլոր միջոցների կիրառումը։

—Պատերազմից հետո մեր ազգը գտնվում է լուրջ բարոյահոգեբանական ճնշման մեջ։ Եվ հասարակությունը երկփողկվել է։ Արդյոք դա չի աշխատում մեր դեմ և ինչ ճանապարհներ եք տեսնում այս ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

— Պատերազմից արդեն երկու ամիս է անցել, բայց մենք, իսկապես, գտնվում ենք բարոյահոգեբանական բարդ իրավիճակում և հասարակությանը այդ վիճակից հանողը ոչ թե հասարակությունը պետք է լինի, այլ կոնկրետ՝ օրինակ իշխանությունը, կառավարությունը։ Այսինքն, տվյալ դեպքում ինչ պետք է անի կառավարությունը, պետք է ներկայացնի տեսլական, ծրագրեր կոնկրետ գործողություններ ժամանակահատվածներով և կոնկրետ առաջարկներով։ Այս առումով պետք է նաև մենք գիտակցենք, ողջ ազգը պետք է գիտակցի, որ չի կարելի երկար մնալ հոգեբանական այդ վատ վիճակում, որովհետև որքան երկար մնա, մենք այդքան հետ ենք ընկնելու ժամանակից և այո, ժամանակը մեր դեմ է աշխատելու։ Այնպես որ, այստեղ նաև մեր և մեր ազգի գիտակցությունը պետք է զարթնի՝ կարողանա ուժ գտնել իր մեջ բնական այդ ընկճախտը հաղթահարելու համար։

—Այսինքն՝ ժամանակն է սթափվելու և նորովի ձեռնամուխ լինելու բանակաշինության գործընթացին:

— Իհարկե, միանշանակ պետք է մենք վերջ ի վերջո միաբանվենք, ամենագլխավորը դա է, քաղաքական գործիչներով չէ կյանքը և հայրենիքը չափվում և պետք է մենք հետ կանգնենք մեր քաղաքական հայացքներից և ամբիցիաներից և միաբանվենք, որ մեր եկող սերունդին կարողանանք թողնել այնպիսի Հայաստան, որը որ կար գոնե սեպտեմբերի 27-ից առաջ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular