ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմագերիների վերադարձի, փոխանակման հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին: Զախարովան նշել է, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսասկան կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով»,- հավելել է դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular