ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել․ նա թիմ է հա­վաքում և իր դիրքերն ավելի է ամրապնդում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու և իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որևէ պարագայում չպետք է նման քայ­լի գնալ:

«Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա: Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում և վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հա­վաքում և իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երև­անի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները:

Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամա­նակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլևս չկա: Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու նրա թիմի մասին, և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ևս նրա փոխհարաբերությունները լարվել են:

Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երևան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատների արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular