ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԻՆ-ը ստուգումներ է սկսում բենզալցակայաններում և գազալցակայաններում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն իրականացնել ստուգումներ հանրապետության բենզալցակայաններում և գազալցակայաններում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:

«Ստուգումները կմեկնարկեն Երևանից, ինչպես նաև կծավալվեն մարզերում: Նախարարը հանձնարարել է անմիջապես սկսել ստուգումների գործընթացը և իրականացնել սեղմ ժամկետներում»,-ասաց Նանա Գնդոյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին: Այրվել էին բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տանիքի ծածկը,պատուհաններ, դուռ:

Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» էր հոսպիտալացվել«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Բենզալցակայանի աշխատակիցը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular