Պատմության այս օրը (հունվարի 29)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա ` Հրշեջների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1824 – վախճանվել է Մխիթարյան վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը:
1919 – վախճանվել է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը;
1923 – կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
1928 - բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:
1932 - ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը:
1951 - ծնվել է օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
1960 - ծնվել է Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը:
2004 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը, պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:
2007 - Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-֊ի միջև համագործակցության մասին:
2014 - Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։
2018 - Պանթեոնում բացվել է լավագույն օպերային երգիչներից մեկը հանդիսացող Գեղամ Գրիգորյանին նվիրված հուշարձանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1455 – ծնվել է գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:
1616 — հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը:
1635 – Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան:
1676 - Ֆեոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:
1688 - ծնվել է շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը:
1737 — վախճանվել է բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը:
1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային:
1860 - ծնվել է ռուս գրող Անտոն Չեխովը:
1861 - Կանզասը վավերացրել է ԱՄՆ սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը:
1866 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը:
1886 – գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր:
1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի:
1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով:
1916 — կայացել է գերմանական դիլիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա:
1919 — ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 18-րդ լրացումը, որը արգելել է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը:
1927 — Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով:
1958 — տպագրվել է ԴԴՏ ինսեկտիցիդի վտանգավորության մասին առաջին հոդվածը:
1960 — ստեղծվել է առաջին արհեստական երիկամը՝ հեմոդիալիզի սարքը:
1963 - վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը:
1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը:
1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը:
1992 – ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմին:
1994 – վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը:
1997 — Նյու-Յորքի դատարանը Վյաչեսլավ Իվանովին (Յապոնչիկ) դատապարտել է 7 տարի 9 ամսվա բանտային կալանավորման:
2000 — Լաս-Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Դժեյը «Մեկձեռնանի բանդիտ» ավտոմատով շահել է 35 միլիոն դոլլար, որը խաղային ավտոմատներով շահած ամենախոշոր շահումն է:
2002 – ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ ի նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:
2006 — վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Դժուն Պայկը:
2010 — առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ Су-57-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը