ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր են նետել անցյալից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
kommersant.ru-ն գրում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք պատրաստվում են անցկացնել երկրի գործող իշխանությունները: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ընտրատեղամասերում տեղի է ունենալու փաստացի մենամարտ «ապագայի Հայաստանը» կառուցել խոստացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի և «հին էլիտաների» միջև, որոնց իշխանության վերադարձը ներկայացվել է որպես ամենաբացասական սցենար:
 
Քոչարյանը ասել է, որ ինքը կասկած չունի իր թիմի հաղթանակի հարցում, բայց միևնույն ժամանակ չի ասել, թե որ կուսակցության հետ է գնալու ընտրությունների: Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «kommersant.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը բավականին մեծ է, բայց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «հին էլիտաների» հակավարկանիշը նույնպես բարձր է:
 
«Ռոբերտ Քոչարյանը բացասական հույզերի հետք ունի, և այն պահպանվում է տարբեր պատճառներով: Իշխանությունները դա խաղարկում են և կխաղարկեն արտահերթ ընտրություններում, երբ դրանք կայանան»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 
Ռոբերտ Քոչարյանի կերպարի մեկ այլ կարևոր առանձնահատկություն է նրա ընկերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փորձագետների կարծիքով, դա դրական ազդեցություն կունենա ընտրարշավում նրա իմիջի վրա, քանի որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղում Հայաստանի անվտանգության հարցում: Փորձագետները չեն շտապում կանխատեսել, թե որոնք են Քոչարյանի թիմի իրական հնարավորությունները արտահերթ ընտրություններում, բայց վստահ են, որ նրա մասնակցությունը միայն կխորացնի հասարակության բևեռացումը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular