ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարի գալուստ աղքատություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս բավական ուշագրավ փոփոխություններ են արձանագրվել «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2020» զեկույցում, որոնք փաստում են երկու կարևոր իրողությունների մասին՝ 1․ ՀՀ-ում աղքատությունն աճում է և 2․իշխանությունը «մեթոդաբանական փոփոխություններ» անվան տալ ճգնում է մեղմացրած ներկայացրել աղքատության պատկերը։ Նշենք, որ ուսումնասիրության արդյունքները արձանագրում են 2019 թ․-ին աղքատության պատկերը, պարզապես դրանք ամփոփվում և հրապարակվում են յուրաքանչյուր հաջոդ տարվա վերջում։ Այսինքն, այս զեկույցում ներկայացված են «թավշյա» իշխանությունից ընդամենը մեկ տարի անց՝ 2019 թ․-ի աղքատության ցուցանիշները։ Կարելի է միայն ենթադրել, թե աղքատության ինչ աճ ենք ունեցել 2020 թ․-ին, որի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի այս տարվա դեկտեմբերին։ Այսպիսով, 2019 թ․-ին աղքատությունը կազմել է բնակչության 26,4 տոկոսը։ Ի դեպ՝ 2017 թ․-ին աղքատությունը նախորդ տարվա համեմատ նվազել էր 3,7 տոկոսով և կազմել 25,7 տոկոս։ 2018 թ․-ին աղքատությունը կազմել էր 23,5 տոկոս 2017 թ․-ի համեմատ նվազելով ևս 2,2 տոկոսով։

Փաստենք, որ 2017-ին Հայաստանը, ըստ էության, գտնվում էր թռիչքային տնտեսական աճի մեկնարկին՝ մոտ 13-15 տոկոս, բայց այն կոտրվեց 2018 թ․-ի ապրիլ-մայիսին՝ «թավշյա» գործընթացներով։ Այդուհանդերձ, այդ տնտեսական բարձր աճի շնորհիվ էր, որ երկու տարվա ընթացքում միասին վերցրած, 2018 թ․-ին աղքատությունը Հայաստանում նվազել էր 5,9 տոկոսով և 29,4 տոկոսից հասել 23,5 տոկոսի։ Այս ամենի հետ մեկտեղ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարում՝ 2019 թ․-ին աղքատությունը կրկին աճել է՝ 3,1 տոկոսով։ Այսինքն, աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել ավելի քան երկու տարով և գտնվում ենք 2017 թ․-ից առաջ եղած վիճակում։ Սա է իրականությունը և այն անհնար է թաքցնել «նոր մեթոդաբանությամբ»։ Այժմ անդրադառնանք նոր մեթոդաբանությանը։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս վերջին ուսումնասիրությունը տարբերվում է նախորդ 10 տարվա ընթացքում անցկացվածներից երեք կետերով՝ վերանայվել է հարցաթերթիկը, տվյալների հավաքման համար սկսեն են օգտագործել պլանշետ և փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը։ Ըստ էության, վերահաշվարկվել է աղքատության գիծն` ըստ այդ զամբյուղի, որի արդյունքում էլ աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Տրամաբանություն, իհարկե, կա, որքան բարձրացնում ես աղքատության գիծը, այնքան ավելանում է աղքատ համարվողների թիվը։ Սակայն, վերջին երկու-երեք տարիներին կա մեկ այլ տրամաբանություն ևս՝ տարբեր խորամանկություների միջոցով տվյալների կեղծման։ Տվյալ դեպքում աղքատության աճն իրականում անհամեմատ ավելի բարձր է եղել, այդ պատճառով էլ հորինվել է «նոր մեթոդաբանությունը» որպեսզի համադրելի չլինի նախորդ տարիների հետ։ Սակայն քանի որ այս ձևով նախորդ տարիների հետ համադրելիության խնդրի «լուծումը» անխուսափելիորեն նոր խնդիր էր առաջացնելու՝ արձանագրելով, որ աղքատությունն, այնուամենայնիվ, մեծ աճ է ունեցել, վիճկոմը որոշել է պարզապես «սրբագրել» նոր մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշը և այն ներկայացնել էապես մեղմացված։ Ցավոք, վիճկոմի ղեկավարն ու խորհուրդը այդպես էլ չձերբազատվեցին երկիրը կործանման տանող իշխանության քմահաճույքներին բավարարելու և ներկայիս աղետալի կացության համար իրենց բաժինը «ստանձնելու» ճանապարհից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular