ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ բոլոր համայնքներից բնակիչները լքում են իրենց տները․ Կապանի համայնքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Վերջինս նշեց, որ չի հանդիպել փոխվարչապետի հետ, քանի որ  Սյունիքի խնդիրների լուծման մասով որևէ ակնկալիքներ չուներ հանդիպումից․ «Կապանին վերաբերվող խնդիրները այնքան շատ են, որ անգամ կես ժամը չի բավականացնի դրանց մասին խոսելու համար, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն և կարող են նաև չիմանալ` ավելորդ անգամ խուճապի չմատնվելու համար։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության»,- ընդգծեց համանքապետը։

Մի շարք խնդիրների կողքին Գևորգ Փարսյանն առանձնացրեց  թերևս առանցքային խնդիրը` սահմանամերձ գյուղերի բնակչության հեռանալն իրենց տներից․ «Ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք տեղափոխվում են քաղաք, նաև շատ են այն մարդիկ, որոնք քաղաքից արտագաղթում են արտասահման։ Մենք ունենք 13 խիստ սահմանամերձ համայնքներ, ցավոք, բոլոր տեղերում էլ կա այս խնդիրը»,- ասաց Գևորգ Փարսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular