ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին բացատրել է, թե ինչն է խանգարում Թուրքիային կուլ տալ Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ փորձագետները ենթադրում են, որ Բաքուն շուտով կարող է վերածվել մի տեսակ թուրքական պրոտեկտորատի: «PolitExpert» հրատարակության խմբագրությանը տված հարցազրույցում «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» հետազոտական ​​կենտրոնի հիմնադիր և նախագահ, արևելագետ, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ասել է, որ ներկայումս անիմաստ է որևէ կանխատեսում անել, ներկայումս կարող ենք խոսել միայն տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Իրականում, Ադրբեջանը անկախ պետություն մնալու համար ունի իր սեփական շահերը, բայց Անկարան, իհարկե, ցանկանում է նրան տեսնել որպես Թուրքիայի հսկա կայսրության մի մաս»,- բացատրել է զրուցակիցը:

Ներկայումս Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում բացարձակապես անհամեմատելի է այն մակարդակի հետ, որն առկա է դաշնակից այլ երկրներում, որոնք, ըստ Անկարայի, պետք է դառնան մեկ թյուրքական աշխարհի մաս:

«Ընդհանրապես, երբ նայում ես թուրքական դասագրքերի քարտեզները, օրինակ իններորդ դասարանցիների համար, այնտեղ թյուրքական աշխարհը սկսվում է Գերմանիայի թուրքական համայնքներից և հասնում մինչև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին սահմանակից Յակուտիա: Անկարայի պնդումները միանգամայն հասկանալի են: Այլ հարց է, որ Բայկալը և Ալթայը դեռ Ռուսաստան են, չնայած դրանք տարածված անուններ են Թուրքիայում»,- նշել է Սատանովսկին: 

Ադրբեջանը շատ մոտ է Թուրքիային տնտեսական և քաղաքական տեսանկյունից: Այսօր ռազմական ոլորտում նույնպես շատ ընդհանրություններ կան՝ հաշվի առնելով Անկարայի դերը և թուրք գեներալների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության ընթացքում: Այնպես որ, Բաքուն այժմ գտնվում է իր դաշնակցի առավելագույն ազդեցության տակ:

«Եթե Ադրբեջանը ղեկավարում է ոչ թե անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կամ նրա կողմից նշանակված մեկը, այլ վարչապետ Իլհամ Ալիևը, դա նշանակում է, որ Անկարան դեռ կուլ չի տվել Բաքուն»,- եզրակափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular