ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմի հետ կապված հետախուզում է հայտարարել մոտ 300 անձի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

lenta.ru-ն գրում է, որ Ադրբեջանի քննչական մարմինները Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի կապակցությամբ հետախուզում են հայտարարել շուրջ 300 մարդու նկատմամբ: Այդ մասին հաղորդել է «Սպուտնիկ-Ադրբեջան» հրատարակությունը` մեջբերելով հանրապետության գլխավոր դատախազ Կամրան Ալիևի խոսքերը:
Գլխավոր դատախազի խոսքով մինչ 2021 թվականի հունվարի 1-ը ապացուցվել է, որ 297 անձ ռազմական և այլ հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, և դատարանը որոշում է կայացրել նրանց ձերբակալելու մասին:

Հետախուզման համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և երկրի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքի վերաբերյալ, որում մեղադրել էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զինծառայողներին տարածաշրջանում խաղաղ բնակիչությանը դիտավորյալ թիրախավորելու մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular