ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդիրների կծիկ»․ Հայաստանին տագնապեցրել է Ադրբեջանի «տրանսպորտային» պլանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

nsn.fm-ը գրում է, որ տեղի են ունենում բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև երկաթուղու կառուցման վերաբերյալ, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը կապի Նախիջևանի հետ, և որը անցնելու է Հայաստանի տարածքով:
Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը NSN- ի եթերում բացատրել է, թե ինչ հարցեր են քննարկվում:

«Թե ինչպես է դա արվելու, պարզ չէ: Առկա է քաղաքական և ֆինանսական խնդիրների ահռելի քանակություն: Դրանք պետք է լինեն քննարկման հիմնական խնդիրները. ոչ թե տեխնիկական, որտեղ և ինչպես կառուցել երկաթգիծ, այլ ֆինանսական խնդիրները: Կան քաղաքական խնդիրներ, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շատ դրույթներ դեռ չեն իրականացվել: Օրինակ պատանդներին, գերիներին վերադարձնելու խնդիրը»,- ասել է Իսկանդարյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում այս ամենի նկատմամբ բարդ վերաբերմունք է:

«Հիմնականում, դատելով մամուլից` սոցիալական ցանցերից, առկա է չափազանց զգուշավորություն: Այս համաձայնագիրն ընկալվում է որպես շարունակություն այն բանի, ինչ տեղի ունեցավ Հայաստանի պարտությունից հետո, և որ Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանի միջով Նախիջևան տանող ճանապարհ: Չափազանց դժվար է խոսել այն մասին, թե ինչպես կգործի Հայաստանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան տանող ճանապարհը, եթե այն լինի: Դրա համար էլ առկա է նման վերաբերմունք: Մյուս կողմից էլ պարզ չէ, թե ինչպես կապահովվի մարդկանց և ապրանքների անվտանգությունը: Անգամ հիմա, Հայաստանից դեպի Ղարաբաղ հնարավոր է գնալ միայն մեկ ճանապարհով, և այն էլ դժվար է անվանել բացարձակ անվտանգ: Մյուս ճանապարհը չի գործում: Առկա է խնդիրների կծիկ: Բայց այդ ամենը չի նշանակում, որ պետք չէ հանդիպել ու քննարկել խնդիրները», - եզրափակել է քաղաքագետը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular