ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգի ճակատագրի հետ խաղացողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերս գիտենք, որ համաշխարհային պատմությունը բազում օրինակներ ունի, թե ինչպես պատմական որևէ անցքի՝ հակամարտության, պատերազմի կամ ճակատամարտի ելքը կախված է եղել կողմերի առաջին դեմքերի խիզախությունից, իմաստնությունից, լայնախոհությունից, կառավարչական հմտությունից և այլն։ Ցանկացած երկրի կամ պետության ճակատագիր նույնպես հաճախ կախված է լինում մեկ անձի՝ առաջնորդի կամ ղեկավարի վերոնշյալ արժանիքներից։ Անշուշտ, պատմությունը նաև բազմաթիվ օրինակներ ունի առ այն, որ որևէ երկրի կամ պետության ճակատագիր կախված է լինում մեկ անձի բարոյականությունից։ Մարդկային բոլոր որակներով՝ անիծված, այնուամենայնիվ, բարոյական մարդ էր Ներոնը․ նա ինքնասպան եղավ և հռոմեացիներին որպես երկիր ու պետություն շարունակվելու շանս տվեց։

Կհամաձայնեք նաև այն պնդմանը, որ բարոյական մարդ էր, անտարակույս, Ադոլֆ Հիտլերը, որ ինքնասպանությամբ ճանապարհ և հեռանկար բացեց իր ավերակ երկրի համար։ Այս համեմատություններից հետո հարկ է ընդգծել, որ մեր փոքրիկ երկրի բախտն այս առումով, սակայն, չի բերել։ Քանզի մենք այսօր ունենք ոչ միայն վախկոտ, ոչ միայն նեղմիտ, ոչ միայն ապիկար խշխանություն և իշխանապետ, այև անբարո մի մարդ, որն այդպես էլ չխիզախեց սեփական «կործանումով» փրկել մի ամբողջ երկրի արժանապատվություն և ճակատագիր։ Մեր ուզածն էլ ինչ էր՝ ոչ թե մահ, այլ ապիկարի հրաժարական, որ այդպես էլ չեղավ։

Եվ այսօր վտանգված է մեր ապագան՝ մեր ճակատագիրը, որովհետև ճակատագրերը բարեհաճ են լինում այն ժողովուրդների հանդեպ, ովքեր կարողանում են դրանք կառուցել արժանապատվության բարոյական հենքի վրա։ Ու կողքից որքան էլ տպավորություն ստեղծվի, թե պատմական դժվարին իրավիճակում այսօր իբր երկիր ու պետություն ենք փրկում՝ ապագա կառուցում, դա սոսկ խաբկանք է, որովհետև մենք ամեն օր տանուլ ենք տալիս մեր երկրի գերագույն արժեքը՝ քաղաքացուն, նրան դարձնելով նվաստ ու թշվառ այնքան, որ համաձայն է կախված մնալ մի վախկոտ ապիկարի չունեցած բարոյականությունից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular