ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքականության ոլորտում որևէ բան ակնկալել չեմ կարող

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերջերս հաստատեց, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Շատերը համարում են, որ Մակունցի նշանակումն ԱՄՆ դեսպանի պաշտոնում մեծ հարված կլինի մեր դիվանագիտությանը:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։Հարցին, թե Բայդենի հետ ինչպիսի՞ հարաբերություններ կարող է ակնկալել Հայաստանը և որքանո՞վ կնպաստի Մակունցի նշանակումը հայ-ամերիկյան փոխհարաբերությունների բարելավման գործում Սուրեն Սարգսյանը պատասխանել է․

«Բնականաբար այդ հարաբերությունները դեսպանով չեն պայմանավորված, դրանք պայմանավորված են լինելու առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարության ակտիվությամբ։ Հաշվի առնելով մեր երկրի քաղաքական ղեկավարության գլոբալ պասիվությունը` արտաքին քաղաքականության ոլորտում բնականաբար որևէ բան ակնկալել չեմ կարող»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Բայդենի նախագահ ընտրվելու շնորհավորական ուղերձին ամերիկագետը ասաց․

«Փաշինյանը շնորհավորել է Բայդենին, բայց շնորհավորել է ոչ թե հեռախոսազրույցով, այլ շնորհավորել է նամակ հղելով և շնորհավորել է պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular