ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, ասել էր` էս ուր եք ինձ բերել. Մեղրիի քաղաքապետ. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի համայնքապետերը չեն մասնակցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ  Մխիթար Զաքարյանը:

«Ճիշտն ասած սկզբում որոշել էինք մասնակցել, 11-ին  էր նշանակված եղել, գրավոր էլ ուղարկել էին մարզպետարանից, բայց հետո ժամ փոխեցին ու հաշվի առնելով, որ ակնկալիքներ էլ չունեինք մեր գրաֆիկը չփոխեցինք եւ չգնացինք հանդիպման: Հետո Սյունիքի խնդիրները ամբողջ հանրապետությունում գիտեն, այնպես չէ, որ պետք է հանդիպեն համայնքապետերի հետ, նոր իմանան` ինչ խնդիրներ կան: Խնդրեմ, կարող են իրենց ծրագրերը իիրականացնել, մենք էլ արդյունքները  տեսնելով մեր գնահատականը կտանք էլի»,- ասաց նա:

Սյունիքում առկա խնդիրները, ըստ Մեղրիի քաղաքապետի, այս կառավարությունն ի զորու չի լուծելու, իրենք ակնկալիքներ չունեն. «Ես այս կառավարության գլխավորությամբ, ցավոք սրտի, ոչ մի ակնկալիք, հույս չունեմ, ուրիշ բան եթե վերականգնվենք, հզորանանք, հնարավոր են փոփոխություններ լինեն»:

Մեղրիի քաղաքապետը պատմեց, որ մինչ այդ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էր այցելել Սյունիք, նրան ուղեկցել էին դիրքեր եւ շատ մեծ դժգոհություն էր հայտնել:

«Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, շատ մեծ դժգոհություն էր հայտնել, ասել էր` էս ուր եք ինձ  բերել, ինչի համար եք բերել:  Զինվորականներն էլ  առիթից օգտվելով թրթուրավոր տրակտոր էին ուզել նոր բացված դիրքերի համար, խոստացել էր, օգնականի համար տվել, բայց զինվորականների ասելով չեն կարողանում կապ հաստատել, տրակտորի ճակատագրից հարցնել էլի, թե ինչ եղավ»,- ասաց Զաքարյանը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular