Տեխասում գնդակահարել են Բեյոնսեի զարմիկին (լուսանկար)
ՖՈՏՈԵրգչուհի Բեյոնսեի զարմիկին՝ 34-ամյա Մարտել Դերուենին, մահացած են գտել երեքշաբթի, հունվարի 26-ին, Սան Անտոնիոյի իր բնակարանում: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Ըստ KSAT պորտալի, ոստիկանությունը փնտրում է հանցագործության մեջ կասկածվող 21-ամյա Սաշա Սկարեին: Նա դեմքի վրա այրվածքներից ստացված սպիեր ունի:
Դերուենի ընկերներն ու երկրպագուները սոցիալական ցանցերում ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ: