ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը. Նաիրա Զոհրաբյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։

Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։

Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաեւ երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

Նիկոլ Փաշինյանը այս առաջարկը եւս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան։

Հիմա մենք ունենք 75 տոկոս կորսված Արցախ, հազարավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմվածներ եւ տասնյակ հազարավոր տեղահանվածներ։

Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիեւը՝ «գյոռբագոռ» եղավ։

Ահա այսպես»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular