ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում դարձյալ բողոքի ակցիաներ են՝ ի աջակցություն Նավալնիի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Ռուսաստանում նոր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 553 մարդ: Ամենաշատ բերման ենթարկվածներն այս պահի դրությամբ Վլադիվոստոկում են:

Մեծ թվով բերման ենթարկվածներ կան նաև Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Նովոկուզնեցկում, Իրկուտսկում և Բարնաուլում:

Հիշեցնենք` Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին՝ Մոսկվա ժամանելուն պես, և հաջորդ օրը Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում ընթացել է դատավարություն, որի ժամանակ որոշվել է Նավալնիին կալանավորել 30 օրով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular