ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենատոր Յուրի Վորոբյովը արտահայտվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման օգտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
vologdaregion.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ուղերձ է հղել «Մարդասիրություն և առաջընթաց» հայկական մարդասիրական նախաձեռնության ռուսաց լեզվի զարգացման և աջակցության հիմնադրամի նախագահ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Կամալովին:
 
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնք հիմնված են բարեկամության և փոխօգնության ամուր ավանդույթների վրա:
 
«Մարդկանց սերտ կապերը, և հատկապես մշակութային, գիտական, կրթական կապերը կարևոր են մեր երկրների համար», - ընդգծել է Յուրի Վորոբյովը:
 
Ըստ Վոլոգդայի շրջանի սենատորի` երկու երկրներին կապող կարևոր օղակը հայկական սփյուռքն է, որի հետ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և' Ռուսաստանի, և' Հայաստանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը:
 
«Ցավոք, համաճարակը և Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հետընթաց են արձանագրել և դադարեցրել համատեղ ծրագրերը: Հետևաբար, այսօր, նոր պայմաններում, մեզ համար շատ կարևոր է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել պահպանելու մեր հոգևոր մերձեցումը, մեր ընդհանուր մշակութային ծածկագիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ Դաշնության խորհրդի փոխխոսնակի` նման աշխատանքի վառ օրինակներից է միջխորհրդարանական հանձնաժողովի աջակցությամբ «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնության զարգացման և աջակցության հիմնադրամի ստեղծումը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության ամրապնդումը:
 
«Վեց ամիս առաջ ստեղծված «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը հաջողությամբ զարգանում է, այն իր ուղեծիր է ներգրավում նոր մասնակիցների և արդեն իրականացրել են մի շարք հետաքրքիր նախագծեր: Առավել նշանակալից են 20-րդ դարի լեգենդար խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները», - ասվում է փաստաթղթում:
 
Յուրի Վորոբյովը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ռուս-հայկական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և էլ ավելի կզարգանան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular