ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ընդլայնել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի կարգավիճակի հարցի լուծման հնարավորությունների, Արցախի տարածքի դեօկուպացիայի և Թուրքիայի տարածաշրջանում ներգրավվածության ռիսկերի մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

—Պարոն Բաղդասարյան, Արցախի կարգավիճակի հարցի լուծման ուղղությամբ ի՞նչ հնարավորություններ կան։ Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կարծես ակտիվություն է նկատվում այս ուղղությամբ։

—Որևէ հնարավորություն լուրջ քննարկումների, առարկայական քննարկումների այս պահին չեմ տեսնում։ Առավել ևս, եթե հաշվի առնենք Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունը, որ Արցախի հարցը պետք է քննարկվի, բայց ոչ հիմա։ Այսինքն, այս պահին այդ հարցի լուծման իրական հնարավորություն չկա, բայց այն փաստը, որ համանախագահները մտադիր են քննարկել կարգավիճակի հարցը համարում եմ դրական։

—ԵԱՀԿ համանախագահների ակտիվությունը կարող է նպաստել, որ ռուս-թուրքական այդ ձևաչափը քանդվի, որով Ռուսաստանը փորձեց լուծել հարցը՝ դուրս թողնելով Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին և նվազեցնել Թուրքիայի մասնակցությունը Արցախի խնդրի կարգավորման գործում։

— Մեզ համար գուցե լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց չեմ կարծում որ դա հնարավոր է, որովհետև մեր տարածաշրջանում Թուրքիայի դերը առանձնահատուկ է, իսկ Ռուսաստանն ինքն է կարծես թե այդ ֆորմատի ջատագովներից մեկը և ինքն է հայտարարում, որ Թուրքիան շատ կարևոր և էական դեր ունի այս հակամարտության կարգավորման հարցում։ Այսինքն, Ռուսաստանը, քանի որ կողմ է Թուրքիայի ակտիվ մասնակցությանը, չեմ կարծում թե կհաջողվի այս փուլում թուրքերին դուրս մղել գործընթացից։

—Նաև կան հարցադրումներ այն մասին, թե Արցախի ճանաչումն ի՞նչ սահմաններով պետք է լինի, ինչպե՞ս հասնել Արցախի տարածքների դեօկուպացիային։

— Ես չեմ կարծում, որ այս պահին դա հնարավոր կլինի։ Առայժմ մեր նպատակը պետք է լինի ընդլայնել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը մինչև նախկին ԼՂ սահմաններ՝ Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջաններն ի նկատի ունեմ։ Մեր նպատակը պետք է լինի առաջին քայլով այս տարածքները նույնպես վերադարձնել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ հետո նոր փախստականների վերադարձը, որը նույնպես քննարկվում է։ Իհարկե, անպայման ներառել, որ հայ փախստականները նույնպես իրավունք ունեն վերադառնալ այդ շրջաններ և միայն դրանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել թե ինչ սահմաններով պետք է լինի և ինչ կարգավիճակ պետք է ստանա Արցախը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular