ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնատար է «Կոալիցիան». հեռահար հաուբիցները կուղարկեն հարավ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
iz.ru-ն գրում է, որ 2С35 «Կոալիցիա-СВ» գերհեռահար հաուբիցները ծառայության կանցնեն Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում: Ներկայումս ավարտվում է 70 կամ ավելի կիլոմետրեր հեռահարությամբ նոր բարձր ճշգրտության արկերով զինված այդ եզակի կայանքի փորձնական խմբաքանակի փորձարկումները: Իրենց հնարավորությունների տեսանկյունից դրանք կրկնակի անգամ գերազանցում են իրենց ժամանակակից տեղական և արտասահմանյան անալոգներին: Ըստ փորձագետների` երկրի հարավում հեռահար հրետանային ուժերի կուտակումը պատասխան է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման, կազմվում է հրետանային բռունցք:
 
 
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Հարավային ռազմական շրջանի հրամանատարը զեկուցել էր վերազինման արագ տեմպերի մասին: Ըստ բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի` Հարավային ռազմական շրջանում ժամանակակից տեխնոլոգիաների մասնաբաժինը հասել է 70%-ի: 2020 թվականին ստեղծվել են հրետանային և հրթիռային նոր բրիգադներ: Ավելի վաղ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հարավային ռազմական շրջանի ուժեղացման պատճառ էր անվանել դրսից Ռուսաստանին սպառնացող վտանգը: Առաջիկա տարիներին Հարավային ռազմական շրջանը կվերազինվի ինքնագնաց հաուբիցների վերջին տարբերակով: Ցամաքային զորքերը հզոր և հեռահար ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներով և նորագույն զրահամեքենաներով վերազինելը ծրագրի մի մասն է:
 
«Մեր երկրում նորագույն սպառազինությունը նախ գնում է հարավային և արևմտյան ռազմական շրջաններ, որոնք սահմանակից են ՆԱՏՕ-ի երկրներին, - «Իզվեստիային» ասել է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը, - Եվ հենց հարավում է, որ մենք այժմ ամենաշատ փոփոխություններն ունենք ցամաքային զորքերում: Հրետանին միշտ եղել է մեր բանակի ուժեղ կողմը, և բարձր արդյունավետ «Կոալիցիա-СВ» կշարունակի այդ ավանդույթը»:
 
Փորձագետը նշել է, որ հարավ նոր զենք ուղարկելու պատճառները պարզ են: Սևծովյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը գնալով սրվում է: Այնտեղ ուժեղանում են ՆԱՏՕ-ի ուժերը և ստեղծվում է դաշինքի ռազմական ներկայություն: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմանավերը պարբերաբար մտնում են Սև ծով: Մեր երկրի սահմանների երկայնքով ակտիվացել են հետախուզական ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի թռիչքները: Բացի այդ, Ուկրաինայի և Կովկասի հետ սահմանը գտնվում է Հարավային ռազմական շրջանի պատասխանատվության գոտում, հիշեցրել է Վլադիսլավ Շուրիգինը:
 
Նոր հաուբիցների հիմնական առավելությունը 152 մմ-ոց թնդանոթն է: Դրա շնորհիվ արդեն գոյություն ունեցող արկերով «Կոալիցիա-СВ»-ի հեռահարությունը արդեն հասցվել է 70 կմ-ի: Սա շատ ավելին է, քան մյուս համակարգերինը: Ինքնագնաց 2S3 «Ակացիա»-ի հեռահարությունը 17 կմ է, իսկ ամենաժամանակակից ինքնագնաց «Մստա-ՍՄ» -ը խոցում է գրեթե 30 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular