ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգրացիոն վտանգ կա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից սկսեցին Հայաստանից չվերթները դեպի Ռուսաստան և օդանավակայանում մեկնողների մեծ հերթեր էին գոյացել: Օդանավակայանում քաղաքացիները, խոսելով արտագաղթի մասին, ասում էին, որ Հայաստանում ապագա չեն տեսնում, ապրուստ էլ չունենԱյս թեմայով 1or.am կայքը զրուցել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ։

- Պարոն Եգանյան, Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, և մենք տեսնում ենք մեկնողների մեծ հոսք: Ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունը՝ մարդկանց Հայաստանում պահելու համար: 

—  Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մարդկանց Հայաստանում պահելը։   Մարդիկ եկել են Հայաստան ու մնացել են այստեղ, կան մարդիկ, որ այնտեղ ընտանիք ու բարեկամ ունեն․․․ դեռևս որևէ հիմք չկա մեծ հոսքերի մասին խոսելու։ Առայժմ  արտագաղթի շուրջ նորմալ տվյալներ չկան և կարծում եմ դեռևս վաղաժամ է խոսել այդ մասին։

- Ձեր կարծիքով Հայաստանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը ի՞նչ ազդեցություն է ունեցել արտագաղթի վրա։

— Ես կարող եմ գնահատական տալ բայց դա կլինի ոչ այնքան հիմնավորված, քանի որ հարկավոր է հետազոտել նրանց միգրացիոն վարքագծով տեղի ունեցած փոփոխությունները։ Առանց հստակ հետազոտության այդ հարցին պատասխանել չի կարելի բայց կարող եմ ասել, որ նման իրավիճակը կմեծացնի հոսքը։ 

- Կարո՞ղ ենք արտագաղթի տեմպերը մեղմացնելու ուղղությամբ  անցած 2,5 տարին համարել կորցրած: Քանի որ իշխանությունները ասում էին, որ մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն ենք ունենալու։ Ու հիմա ականատես ենք լինում արտագաղթի մեծ տեմպերի: Կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված կարևոր քայլեր չենք ձեռնարկել:  

—  Եկեք հաշվի առնենք, թե քանի ամիս է, որ թռիչքներ չեն եղել, հաշվի առնենք, որ մարդիկ այնտեղ ունեն հարազատներ, բարեկամներ, ընկերներ և հազիվ բացվել է ճանապարհը այդ մարդիկ ուզում են  գնալ։ Այո, միգրացիոն վտանգ կա, բայց այս պահին  դրա մասին խոսելը  ճիշտ չէ։ 2019 թվականի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միգրացիոն առումով կան բարելավման միտումներ, հնարավորություններ։ Ես համաձայն եմ, որ այդ հնարավորությունները, իրողությունները թույլ չեն տա, որ իրականանա, բայց հարկավոր է հետազոտություն։ Պետք է հասկանանք, թե մարդիկ ոնց են վերագրել իրենց միգրացիոն վարքագիծը։ Հետո մարդկանց արտագաղթին նպաստող ներքին գործոններ կան։ Արտագաղթելու համար անհրաժեշտ է արտագաղթելու տեղ։ Կա՞ այսօր այդպիսի վայր։ Համենային դեպս, ես չեմ տեսնում նման տեղ։ Ես մեծ վտանգ եմ տեսնում, որ հիմա մեր արտագնա աշխատողները աշխատատեղ չեն գտնի։ Այսօր Ռուսաստանում իրավիճակը այնպիսին է, որ նրանցից քչերը կկարողանան գնալ և նորմալ վաստակել։ Այսօր ամեն ինչից զատ՝ մեր բնակչության հոգեբանական իրավիճակն է փոխվել։ Այսօր կան երկու ուժ՝ իշխանություն և օպոզիցիա և երկուսի կողմից էլ  արվում է այն, որ մարդիկ  իշխանությունների որևէ լիդերի նկատմամբ որևէ հավատ, որևէ հույս  չունենա։ Եվ դա նույնպես կունենա իր հետևանքները և էլի եմ կրկնում, որ այդ հետևանքները հասկանալու համար  և քանակական գնահատականներ տալու համար հարկավոր է հետազոտություն։ Եվ, ցավոք, ես չեմ տեսնում, թե այսօր ով է դրանով շահագրգռված և հետաքրքրված, որ հետազոտություն կատարի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular