ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ փոփոխությունները կհասցնեն բավականին ծանր հարված մեր դատական իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին 2.5 տարում շատերն են բռնության կոչերով, տարատեսակ հայտարարություններով հանդես եկել, սակայն նրանցից ոչ ոք այդպես էլ չի կալանավորվել, իսկ ահա Վահան Բադասյանը կալանավորվեց: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝ պարզելու համար, թե իրավապաշտպանը ինչպես է գնահատում տեղի ունեցածը։

—Տիկին Ալավերդյան, հնչում են կարծիքներ, որ Վահան Բադասյանը կալանավորվեց, որովհետև կապ չուներ նախկին իշխանություններից կախված դատական համակարգի հետ, որովհետև այդպիսի կոչեր նախկինում բազմիցս եղել են, բայց ոչ մեկի նկատմամբ դատարանը կալանքի որոշում չի կայացվել։ Դուք ինչպես եք գնահատում տեղի ունեցածը։

— Նախ և առաջ ասեմ, որ ես այդ կարծիքը չեմ կիսում տարբեր պատճառներով։ Մի բան կարող եմ ասել, երբ որ ասում են հիմա դատարանները քաղաքականացված են այն առումով, որ ենթարկվում են միայն այսօրվա իշխանություններին, դա փոքր-ինչ չափազանցություն է, քանի որ նախկինում ևս դատական համակարգում կար այնպիսի շերտ, որ պատրաստ էր կատարել իշխանությունների հրամանը, պատվերը։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա համակարգին կարող եմ ասել, որ որոշ դեպքերում այդ դատական համակարգերը կայացրել են այնպիսի որոշում, որոնք որ չեն բխում այսօրվա իշխանությունների քմահաճույքներից։ Եվ հետո ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունեցել, դա կարող է ձևական լինել։ Այսինքն ձևակերպված կարող է լինի այսպիսի ձերբակալումը զուտ նրա համար, որ հնչեցվել է ուղղակի բռնության կոչեր և քրեական գործի կարևորության համար շատ կարևոր է, որ հնչեցվել է կոնկրետ անձի նկատմամբ բավականին ծանր սպառնալիք և իրավաբանները որպես հիմք դա կարող են դրած լինել։ Իսկ թե որո՞նք են ստվերային պատճառները, ես կդժվարանամ ասել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Բադասյանը ժամանակին եղել է «Սասնա ծռերին կողմնակից» իսկ այժմ էլ նա ընդդիմադիր կեցվածքով կուսակցություն ներկայացուցիչ է և հնարավոր է, որ դա լինի վերցված որպես հիմք։

—Հիմա դատական համակարգում մեծ փոփոխություններ են նախատեսվում, ինչ եք կարծում դատական համակարգին փոփոխություններին միտված ցանկացած քայլ արդեն ուշացած չէ՞:

— Նախ ասեմ, որ ես համաձայն չեմ այդ հրապարակային հնչեցված բարեփոխումներ կոչվածին՝ լինի դա հատուկ դատարան, որը որ կոչված է կարծես թե կոռուպցիոն հանցագործություններին, որին ես կտրականապես դեմ եմ։ Ես չեմ համարում, որ հատուկ կոռուպցիոն հանցագործությունները ունեն ինչ-ինչ առանձնահատկություններ, որոնց համար պետք է առանձին դատարան լինի, մանավանդ, որ այդ դատարաններին էլ տրվում է մի շատ տարօրինակ գործառույթ՝ այն է վճիռ կայացնել խափանման միջոցների մասին։ Ընդհանրապես ,դա որևէ քննադատության չի ենթարկվում. դա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան անգրագետ և ոչ տեղին։ Ես համաձայն չեմ այդ նախատեսվող բարեփոխումներ կոչվածի հետ և հետո չկա այդպիսի ուշացում ոչ կարևոր կամ վնասակար, այդ փոփոխությունները ուշ թե շուտ, եթե տեղի ունենան ապա կհասցնեն բավականին ծանր հարված մեր դատական իշխանությանը, որը որ առանց այն էլ շատ թերացումներ ունի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular