ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարը նոր սկանդալի կիզակետում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է եւ հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։ Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։

Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաեւ ինքը։ Մենք կապվեցինք Վահան Քերոբյանի հետ, ով ուշադիր լսեց հարցը, դադար տվեց ու պատասխանեց, որ մեր հարցերին չի պատասխանում։ Հետաքրքրվեցինք, թե որն է  պատճառը, որեւէ պատճառ չնշեց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular