ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավալնիի դատավարության ու նրան ազատազրկելու դատավճռից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, որից 828-ը՝ Մոսկվայում. РБК

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 2-ին Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դատավարության ընթացքում, իսկ նրան ազատազրկելու որոշման հրապարակումից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ընդհանուր առմամբ, 1012 մարդ է ձերբակալվել, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով իրավապաշտպան «ОВД-Инфо» կազմակերպության հրապարակած տվյալներին:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեծ մասը Մոսկվայից են՝ 828 մարդ, որից շուրջ 350-ը դատարանի մոտից են ձերբակալվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ էին փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը:

РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:

Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը:

Ցուցարարներ են ձերբակալվել նաև Մոսկվայի մի շարք այլ փողոցներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular