ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում․ Գոռ Գևորգյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ տեղի է ունեցել և ինչ հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, այս երկրի ու ժողովրդի սիրտն ու արժանապատվությունն է խոցվել, մեր պետականության ներկան խեղվել է, ապագան անորոշությունների մատնվել: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը և հարց ուղղեց, թե ինչպես են պայքարում ստեղծված իրավիճակում, ինչ գործիքակազմով:

Նա նկատեց, որ գրեթե երեք ամիս է անցել պատերազմից, բայց գնահատականներ չեն տրվել:  «Առաջ են շարժվում, երբ անցյալը փակել կամ վերաարժևորել են, անցյալը փակված չէ»,-ասաց նա և նշեց, որ առանց անցյալի չկա ապագա:

«Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում, ինչ եք ակնկալում, բաց խոսեք, որոշ գործընկերների մեկնաբանություն ես լսում, տպավորություն է ստեղծվում, որ ապրում են իրականությունից կտրված: Ո՞ւր ենք գնում սենց, տղե՛րք, ո՞րն է  հանգրվանը»,-հարց բարձրացրեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular