ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարն ասաց, թե ինչու ադրբեջանցիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց միջազգային հետախուզման վերաբերյալ։

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ։ Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, Արման Բաբաջանյանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը։ Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ։ Չե՞ք կարծում արդյոք, որ պետք է վերականգնվի հավասարակշռությունը», - հարցրել է պատգամավորը։

Նախարարն իր պատասխանում ասաց, որ հետախուզում հայտարարելը ինքնանպատակ չի կարող լինել։

«Մենք բազմիցս քննարկել ենք, թե ինչ մարտավարություն պետք է ունենա Հայաստանը։ Հետախուզման գործիքն օգտագործելը պետք է նպաստի մեր նպատակների իրականացմանը, ոչ թե ինքնանպատակ լինի», - ասել է Բադասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular