ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է։ Այնտեղ նա հանդիպել է մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։

«Արարատի մարզը առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարենք գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ։ Ինչպես նաև մեր օրակարգում են բիզնեսի զարգացման, անվտանգության ապահովման, սոցիալական խնդիրների հարցերը։ Այս բոլոր ոլորտների հարցերով կունենանք քննարկումներ, կտանք համապատասխան հանձնարարականներ», - ասել է Փաշինյանը հանդիպման սկզբում։

Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերից Արարատի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Թևոնյանը։ Նա փոխարինել է Գարիկ Սարգսյանին, որը օրերս ստացավ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20210203/26319931/nikol-pashinyann-ararati-marzum-e-tesanyut.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular