ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները չեն ուզում վերադարձնել գերիներին, քանի որ նրանք իրենց հետ բերելու են ճշմարտությունը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հաճախ գնում ենք հետևանքների հետևից, հետևանքները վերացնելու ճանապարհով, մինչդեռ կանխարգելիչ քայլեր կարող էինք անել, որը չենք արել, այդ կանխարգելումը կարող էր լինել դեռ 2018 թվականին, որ չարեցինք: Այս մասին Շիրակի մարզի մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանը ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

««Ձայն հայրենյացը» լավ օրից չէ, որ ստեղծվել է, «ձայն հայրենյացը» մեր բոլորի մեջ կա, մենք զբաղվում էինք մեր ստեղծագործական աշխատանքով և դրանից հաճույք էինք ստանում, փակեցին մեր ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, մեզ մեր ուսերին մեր հոգու մեջ բարդեցին տասնյակհազարավոր երիտասարդների խեղված ճակատագիրն ու սպանված կյանքը: Այսօր մենք մեր պապերի նման առնչվում ենք 15 թվականին՝ մորթած սերունդների դժվարին ճակատագրի հետ հաշտվելու ծանր ընթացքին»,- ասաց նա:

Ըստ գրականագետի՝ այս աղետի դեմ մենք անզոր չէինք, պետք է կանխեինք և չկարողացանք: «Չկարողացանք, որովհետև հավատացինք ստին, կեղծ գաղափարաբանությանը, ճշմարտանման խաբեությանը և կուրորեն գնացինք այն ճանապարհով, որտեղ մեզ առաջնորդեցին անգաղափար այս մարդիկ, ավելին՝ գուցե թշնամական գաղափարներով տոգորված այս մարդիկ»,- հայտարարեց նա և հավելեց.

«Չեմ ուզում հազարավոր փաստերից օրինակներ բերել, երբ մեր ջահել 18-20 տարեկան տղաներին տանում էին, լցնում բաց դաշտերը և թշնամուն ուղղորդում էին այդ բաց դաշտերը ու առանց պաշտպանական միջոցների հայտնված, ընդամենը համազգեստով զինվոր այդ ջահել երեխեքի կոտորածն էին կազմակերպում»:

Սրապիոնյանը նշեց, որ այս ամենը ամենայն պատասխանատվությամբ է ասում, ամեն բառի տակ կստորգրի և թող իրեն տանեն պատասխանատվության, բայց ցավն իր հոգու ներսում է , իր անձնական ցավը, որը ցավն է բոլոր հայ ջահելների:

Ըստ նրա՝ օրվա իշխանություններին չի հետարքրքում գերիների ճակատագիրը: «Նրանց ոչ միայն չի հետաքրքրում գերիների, այլ առհասարակ հայության ճակատագիրը, որովհետև վերադարձողները նրանց համար գլխացավանք են, այս վերադարձողները ճշմարտություն են բերելու իրենց հետ և որպեսզի այդ ճշմարտությունը չհասնի թմրած զգայարաններով, հիպնոսի մեջ հայտնված մարդկանց, որից նրանք հնարավոր է արթնանան, դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ այդ գերիներին մենք չվերադարձնենք»,- հայտարարեց գրականագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular