ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խորհրդարանը կգումարի հերթական նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներիաշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

ԱԺ նախագահը տեղեկացրել էոր համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկիի թիվս այլ օրինագծերիհերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թպետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը(առաջին ընթերցում):

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը, հարկային ոլորտին վերաբերող օրինափաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել էոր հերթական լիագումար նիստը տեղի կունենա փետրվարիի 4-ին՝ ժամը 11:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular