ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակա՞ն, թե՞ ոչ քաղաքական. օրակարգային է պետություն ունենալ-չունենալու հարցը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ՀՀ-ում մասնագիտական տարբեր շրջանակներ, մտավորականներ, հասարակական կառույցներ հավաքներ են կազմակերպում կամ ակցիաներ իրականացնում՝ հայտնելով իրենց սուր անհամաձայնությունը գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սակայն ուշագրավ է, որ հաճախ այս ակցիաների կամ հավաքների կազմակերպիչները ինչ-որ մի փուլում հայտարարում են, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական բնույթ չի կրում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը սա առնվազն տարօրինակ է համարում: «Ժողովրդավարությունը հենց նրա համար է, որ ժողովրդի իշխանությունը, այն կազմող տարբեր սուբյեկտներն իրենց անհամաձայնությունն արտահայտեն տվյալ ժամանակվա իշխանությունների հետ ու նաև, եթե կա անհրաժեշտություն, պահանջեն նրանց հրաժարականը։

Դա լիովին նորմալ է, ու ամենևին կարիք չկա վախենալ «քաղաքական» բառից։ Այն այս պարագայում ենթադրում է, որ քաղաքական իշխանությունը, ում վստահվել է կառավարման իրավունքը, իրեն ձախողել է, ուստի ժամանակն է, որ նա գնա և գան ուրիշները»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ա. Ղևոնդյանը՝ հավելելով, որ մտավորականները, ընդհանրապես նշյալ շրջանակները ամենևին չպետք է խուսափեն դժգոհության իրենց շարժումները քաղաքականացնելուց: «Դա միայն հավել յալ կշիռ ու բովանդակություն կհաղորդի նրանց սկսած գործին: Շատ կարևոր է, որ չվախենան «հին» ու «նոր» կեղծ օրակարգերից, որոնք մտացածին են, առավել ևս, երբ օրակարգային է պետություն ունենալչունենալու հարցը: Իսկ սա ամենակարևորն է»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular