ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած պատերազմի մարտավարությունը մշակվել է ՆԱՏՕ-ում. վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
argumenti.ru-ն գրում է, որ պատերազմի մարտավարությունը, որն անցած աշնանը Ադրբեջանի կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, մշակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Այդ մասին փորձագետ Վան Համբարձումյանը հայտարարել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված իր առցանց հարցազրույցում: Ինչպես նշել է վերլուծաբանը, հայ գեներալները, որոնք ֆիասկո են կրել Ղարաբաղում Բաքվի հետ վերջին զինված դիմակայության արդյունքում, «մնացել են 90-ականներին և պատրաստ չեն եղել նոր իրողություններին»:
 
Ի տարբերություն թշնամու, Ադրբեջանն իրագործել է անհպում պատերազմի ժամանակակից հայեցակարգը, որը մշակվել է ՆԱՏՕ-ի կողմից: Համբարձումյանը կոչ է արել Երևանին եզրակացություններ անել պարտությունից և անհրաժեշտ շտկումներ մտցնել պաշտպանության ռազմավարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ AgoraVox ֆրանսիական առցանց ռեսուրսը գրել էր, որ Բաքուն հավանաբար ՆԱՏՕ-ի զենք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular