Մահվան առեղծվածային դեպք Գեղարքունիքում. Մարտունու հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա տղայի դի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Նոյեմբերի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 17-ամյա Արտյոմ Մխոյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Աձխաձոր գյուղի վարչկան տարածքում գտնվող Մունիշակի ձոր կոչվող տարածքից: Մինչ Մարտունու ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ Աձխաձոր գյուղի վարչական տարարածքում՝ Վանքի ձոր դաշտամիջյան հատվածի ճանապարհին՝ Մունիշակի ձորում, հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 25 ՕՕ 315 համարանիշի ավտոմեքենա: Ըստ տեղեկությունների՝ մահացածը այդ մենքենան վարելիս է եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում