ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ասեք, որ 2018թ.-ին Թուրքիայի շահերի պաշտպան է աշխատել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե օրինաչափություն է դարձել շաբաթը մեկ ինչ-որ մի իմքայլական պատգամավորի համացանցով քննարկելն ու քննադատելը: Բնականաբար ոչ լավ իմաստով, կամ ոչ լավ ու կառուցողական մտքերի ու նախաձեռնությունների համար: Ու հետո այդ ամենը մոռացվում է, մինչև հերթական մտքի փայլատակումը չլինի: Համաձայնեք, դարձել ենք ընդամենը ինֆորմացիա սպառող հասարակություն, ոչ ավելին, ոչ մի գործողություն: Օրինակ, որևէ մեկը կարող է այլևս կանգնել ու ասել, որ, օրինակ, Հեռվաշեն գյուղը պետք է հանձնել Ադրբեջանին: Կհանձնենք, ու վերջ՝ ասենք խոսենք, ջղայնանանք, քննադատենք, հայհոյենք ու մի քանի օր հետո մոռանանք: Ցավալի է, բայց դա այդպես է ու իշխանությունները գիտեն, որ այդպես է ու հասարակության ու երկրի հետ անում են այն, ինչ ուզում են: Կուզեն Շուշին կասեն Շուշա ու կհամարեն ադրբեջանական, կուզեն Շուռնուխը կտան, կուզեն Տիգրանաշենը/Քյարքի/ կտան, կուզեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը բացահայտ կպաշտպանեն: Մի խոսքով՝ ինչ կուզեն կանեն: Փաստ է, որ այսպես է, ու չկա դիմադրություն, հասարակությունը, քաղաքական ուժերը չեն դիմադրում, պարզապես չեն դիմադրում: Պատճառներն, իհարկե, շատ խորքային են: Հետո կանդրադառնանք:

Հիմա քննարկենք իմքայլական հերթական պատգամավորի մտքի փայլատակումներն ու արկածները: Թերևս տեղյակ եք, որ ԱԺ պատգամավոր է աշխատում Անուշ Բեղլոյան անունով անձ ու մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է նրան: Պատգամավորը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, դրանք ում հողերն են, հետո արդեն Շուշի քաղաքն անվանեց Շուշա: Հետո նաև ասեց, որ մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Ամբողջությամբ չցիտեմ, քանի որ վստահ եմ, տեղյակ եք դեպքերից: Ես առհասարակ չեմ զարմանում իմքայլական որևէ պատգամավորի արտահայտած նմանատիպ մտքերի համար, ինձ ուրիշ բան է հետաքրքիր: Այսպես, Անուշ Բեղլոյանն ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտպանում: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչև պատգամավոր դառնալը՝ 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում: Պարզ է՝ մարդը Թուրքիայի շահերի պաշտպան է աշխատել Բոսնիա և Հերցոգովինայում: Ու շատ պարզ հարց է առաջանում՝ միգուցե պատգամավորը դեռ շարունակո՞ւմ է պաշտպանել Թուրքիայի շահերը: Դե, օրինակ, մոռացել է, որ Ազգային ժողովի պատգամավոր է և Հայաստանի շահերը պիտի սպասարկի:

Ըստ մամուլի՝ Բեղլոյանը պատգամավոր է դարձել Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն վերահսկվո՞ւմ է արդյոք այս ամենը, թե՞ նորմալ է Թուրքիայի շահերը սպասարկող պատգամավոր ունենալը ԱԺ-ում: Նման հարցադրում ենք անում, քանի որ պատգամավորի կենսագրությունից պարզ չի դառնում թե 2018թ., երբ նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գուցե մինչև հիմա՞:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular