ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը Ամերիկայի փոխարեն լսել են ռուսներին և այդ պատճառով պարտվել. Գ. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ Բիրմինգեմի համալսարանի պատվավոր գիտաշխատող Գևորգ Օսկանյանը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրանում Ադրբեջանի հաղթանակը տեղի է ունեցել ամերիկյան կառավարության կողմից պահպանվող լիբերալ աշխարհակարգի թուլացման պատճառով: Ըստ նրա` «մինչև 2000-ականների վերջը այդ կարգը թվում էր անխոցելի, բայց 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների հետևանքները, Չինաստանի վերելքը և պոպուլիզմի մարտահրավերը Արևմուտքում այդ ամենը կասկածի տակ են դրել»: Ի դեպ, Օսկանյանը ԽՍՀՄ-ը նկարագրում է որպես ազգերի բանտ, իսկ Ռուսաստանն էլ առավելագույն պարսավանքների է արժանանում հայ քաղաքագետից, քանի որ Մոսկվան Կովկասում առաջ չի մղել լիբերալիզմը, այլ նախընտրել է փող աշխատել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին զենք վաճառելով, իսկ ընդհանրապես, «որոշ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու թշնամությունը մեծ մասամբ զսպվել է Ռուսաստանի կողմից ստեղծած հավասարակշռությամբ», և Հայաստանի պարտությունը բացատրվում է հենց այդ հավասարակշռության խախտմամբ: Այլ կերպ ասած, չնայած Մոսկվան հանդես է եկել որպես Անդրկովկասում կայունության երաշխավոր, բայց չի կարողացել կատարել իր դերը, ուրեմն ու՞մ է նա պետք: Ըստ գիտաշխատողի` Երևանը ճակատագրականորեն թերագնահատել է թե՛ Ռուսաստանի պատրաստ լինելն ու կարողությունը, և թե՛ կոլեկտիվ Արեւմուտքի հակամարտությանը միջամտելու ցանկությունն ու կարողությունը:
 
Ինչի մեջ հաստատապես կարելի է համաձայնվել Օսկանյանի հետ, դա այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները մշտական հակամարտության մեջ են: Նույնիսկ թվացյալ բարյացակամ Թբիլիսիի և Բաքվի միջև է սև կատու անցել: Ալիևը չի հրաժարվում Դավիթ-Գարեդջա վանական համալիրից, չնայած դրա դիմաց կարող է չորս անգամ ավելի շատ տարածք ստանալ: Իլհամ Հեյդար-օղլուի տրամաբանությունը կարելի է հասկանալ միայն վրացիների նկատմամբ ադրբեջանցիների թաքնված թշնամանքի տեսանկյունից: Նա ցանկանում է վրացիներին բռնել ցավոտ տեղից, ինչը նշանակում է, որ նրանց «բարեկամությունը» միայն իրավիճակային է: Այդ պատճառով էլ խոսք չի կարող լինել «ինստիտուցիոնալ երկկողմ ինտեգրման» մասին, ինչպես կցանկանային դա անդրկովկասյան «սորոսները»: Լիբերալները պարզապես չեն ցանկանում հասկանալ, որ Բաքուն և Անկարան գործում են «Մեծ Թուրանի» շրջանակներում, բայց ոչ ամերիկյան աշխարհակարգի շահերից ելնելով: Քննարկումներն այն թեմայի շուրջ, որ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը ձգտում են դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ճիշտ են միայն այն չափով, որքանով Բաքուն, Թբիլիսին և Երևանը կարող են, կամ ուզում են տնտեսական օգուտներ քաղել Արևմուտքի հետ մերձեցումից: Ի դեպ, դա ընդունում է նաև Օսկանյանը, որը Ամերիկան ու Եվրոպան համարում է «բարիքների մատակարար»:
 
Այսպիսով, Անդրկովկասում լիբերալների հիմնական նպատակը գլոբալիզացիան է, իհարկե, ԱՄՆ-ի ղեկավարության տակ: Երևում է, որ Վաշինգտոնում աչք են փակում աշխարհագրական առումով մոտ և փոքր պետությունների միջև առկա էթնիկ և կրոնական տարբերությունների վրա: Ամեն դեպքում, արևմտյան քաղաքական դասախոսները Կովկասի «ինստիտուցիոնալ ինտեգրման» հիմնական ռիսկերը տեսնում են միայն լիբերալ արժեքների թուլացման մեջ: «Մտածեք, որքան է փոխվել պատկերը վերջին տասը տարիների ընթացքում, - ասում է Օսկանյանը, - 2010 թվականին ԱՄՆ-ը դեռ այնպիսի ուժ էր, որ նրա հետ հաշվի էին նստում Հարավային Կովկասում... հիմա աշխարհը փոխվել է անճանաչելիորեն, ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը ծայրամասային շրջանների նկատմամբ ...»:
 
Պատկերավոր ասած շքեղ ռեստորաններից մեկում ընթրիք կազմակերպելու փոխարեն ամերիկացիներն այժմ ընդհանուր «շվեդական սեղան» են առաջարկում ադրբեջանցիներին, հայերին և վրացիներին: Իսկ երբ նրանք կռվում են, նույնիսկ ձայն չեն հանում, ուստի այդ աստիճանի անտարբերություն էր ամերիկացիների կողմից արցախյան պատերազմի նկատմամբ: Դա այլ կերպ չի կարելի անվանել, քան լիբերալիզմի անկում: Այն, ինչ ճիշտ է՝ ճիշտ է:
 
Այնուամենայնիվ, կա ևս մեկ ճշմարտություն, որի մասին երևանյան «սորոսիստները» նախընտրում են չխոսել: Վաշինգտոնը երկար ժամանակ պնդում էր Ղարաբաղի գրավյալ տարածքները Բաքվին վերադարձնելու մասին: Փաստացի, Ալիևը ստացավ այն, ինչ իրեն թույլատրված էր, իսկ Շուշին գրավելու թույլտվությունը հայերին հասցված ապտակ էր անհնազանդության համար: Այն հարցի պատասխանը, թե ինչու՞ էր դա պետք Վաշինգտոնին, կայանում է ԱՄՆ-ՌԴ հակասությունների հարթության մեջ: Ամերիկացիները գործում են` ըստ հետևյալ բանաձևի. չկա Արցախ, չկա միություն Հայաստանի և Ռուսաստանի միջև: Պատահական չէ, որ Օսկանյանը գրում է, իբր թե «Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության վրա Մոսկվայի երկարատև արգելքի» մասին: Եվ չնայած Բիրմինգհեմի համալսարանի գիտաշխատողը Հայաստանի դաշինքը Ռուսաստանի հետ կապում է առաջին հերթին Թուրքիայից վախի հետ, դա այդպես չէ. Անկարան և անգամ Բաքուն չեն պատրաստվում հարձակվել «քարերի երկրի» վրա:
 
Նշենք, որ Փաշինյանի իշխանության գալը անհնար կլիներ առանց երևանյան «սորոսների»: Ազատ մամուլն արդեն գրել է բարեկամ երկրում տիրող այդ թշնամական միտման մասին: Օրինակ, դեռ Սարգսյանի արտաքսումից մեկ տարի առաջ ԶԼՄ-ները բացասաբար էին գրում Ռուսաստանի մասին բոլոր նյութերի 53.5%-ում, 29.5%-ում` չեզոք, և միայն 17%-ում` դրական: Հատկապես տպավորիչն այն է, որ տեղի լրագրողները, որպես կանոն, կեղտ չէին թափում Ռուսաստանի վրա, բայց դա հաճույքով անում էին ամերիկահայերը: Այժմ հայկական մի շարք ԶԼՄ-ներում հին ռուսաֆոբական թեմաներին ավելացվել են մեղադրանքները Արցախը հանձնելու համար, իբր դա եղել է ռուսների դավաճանության պատճառով, և նախատում են գործող վարչապետին, քանի որ նա «տեղի է տվել Պուտինին և Ալիևին»: Բայց ամենակարևորը այն է, որ Օսկանյանի հիմնավորումներում բնավ ազգային ողբերգություն չի զգացվում: Գլոբալիզմի համատեքստում ազգային սահմանները երկրորդական են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular