ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարարը չպատասխանեց գերիների մասին հարցին. անպատասխան մնացին բոլոր հարցերը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր հարցերի համար դիմեք Ալթունյանին, իսկ այդ բոլոր հարցերին ես կպատասխանեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն հայտարարություններին, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել (նման հայտարարություն արել է իմքայլական Անուշ Բեղլոյանը), նախարարը պատասխան չի տվել:

Նախարարը չի պատասխանել նաև հարցին՝ նորմալ է համարում արդյո՞ք, որ Շուշիին Շուշա են անվանում (սրա հեղինակը ևս Անուշ Բեղլոյանն է):

Նախարարը չի պատասխանել նաև գերիների մասին հարցին, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին խոսակցություններին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular