ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իհարկե, բանակ ունեցել ենք, և իմաստ չունի այդ հարցը քննարկել». ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր խորհրդարանում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին հայ ռազմագերիների, Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագրի, ինչպես նաև 30 տարի բանակ չունենալու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարության առնչությամբ, որոնց նախարարը չպատասխանեց և լրագրողներին հորդորեց իրենց հարցերի պատասխանները ստանալ Գևորգ Ալթունյան

Հիշեցնենք, որ օրերս իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հայտարարել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել։ Նաև լուրեր շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանն արդեն իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։

168.am-ը այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեց Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից փոխանցեցին, որ գերիների հարցով զբաղվում է գերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Տիգրան Ավինյանը։

«Այս հարցով պետք է դիմել Տիգրան Ավինյանին, քանի որ Պաշտպանության նախարարությունն այդ հանձնաժողովի միայն մի մասն է կազմում։ Ինչ վերաբերում է  հարցին՝ 30 տարի բանակ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ, կարծում եմ՝ սա ուղղակի քննարկումից դուրս է․ իհարկե, բանակ ունեցել ենք, և այդ հարցը քննարկելն իմաստ չունի»,- ասացին Պաշտպանության նախարարությունից։

Ինչ վերաբերում է ՊԲ-ի կազմալուծման վերաբերյալ հարցին, ՊՆ-ից մեկնաբանեցին, որ դրա հետ կապված՝ Արցախի  անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն արդեն հայտարարություն արդեն տարածել է, հետևաբար՝ դրան ավելացնելու որևէ բան չունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular