ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հադրութը հանձնելու՞ են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մի քանի օր է՝ Արցախից լուրեր ենք ստանում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։ Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։

Երեկ Վիտալի Բալասանյանի կուսակից, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ ասաց, թե ինքն էլ է Հադրութում տներ այրելու, քանդելու մասին խոսակցություններ «ժամանակ առ ժամանակ» լսել, բայց թե դա ինչ նպատակով է արվում, չի կարող ասել։ «Մենք չգիտենք՝ ռուսներին հանձնելու նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան, քանի որ այսօր էլ մեր արտաքին քաղաքականությունը վարում են ՀՀ պարտված, խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած  իշխանությունները։ Մենք էլ ամեն կերպ փորձում ենք հասկանալ, թե ինչ են նրանք մտածում Արցախի մասով»,- ասաց նա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular