ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը մեծ անակնկալ է պատրաստել հայերի համար. ՀՐԱՇՔ տեղի կունենա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Շատ հնարավոր է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը արտասանի ցեղասպանություն բառը՝ գնահատելով 1915–ին հայ ժողովրդի  հետ տեղի կատարվածը։ Այս մասին ասել է Ռուսաստանում ապրող եւ աշխատող հեռուստահաղորդավար, հրապարակախոս, պատմաբան, բլոգեր Արմեն Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այդքան մարդկանց մահվան հետ կապված ողբերգությունը վաղ թե ուշ պետք է միջազգային–իրավական գնահատական ստանա։ «Դեռեւս կա միայն փորձագիտական շրջանակներում պատմական գնահատական։ Բայց պետք է հասնել միջազգային իրավական գնահատականի։ Հասկանալի է, որ Թուրքիայի կառավարության համար դա ցավոտ թեմա է, սակայն վաղ թե ուշ ԱՄՆ–ը ստիպված է ճանաչել այդ իրադարձությունները»,– ասել է Գասպարյանը։

Նա նշել է, որ ԽՍՀՄ օրոք ինչ–որ կերպ կարելի էր հեռու մնալ դրանից։ «Սակայն 25 տարի է, ինչ գոյություն ունի անկախ Հայաստանի Հանրապետություն, որտեղ դա առաջին հերթին անբուժելի ցավ է, իսկ երկրորդ հերթին՝ ազգային գաղափարախոսության հիմք»,– ասել է Արմեն Գասպարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular