ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Մաքսայինը, այնուամենայնիվ, թերացել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Իրատեսը», անդրադառնալով ապրիլ ամսվա բյուջետային մուտքերի ցուցանիշին, տեղեկացրել էր ընթերցողներին, որ այն թերակատարվել է մոտ 5 մլրդ դրամով: Բնականաբար, ինչպես սովորաբար լինում է, ՊԵԿ-ը հերքեց սույն փաստը: Մինչդեռ իրականությունը հետևյալն է՝ ապրիլ ամսին պետք է հարկային և մաքսային համակարգերը հավաքագրեին ընդհանուր առմամբ մոտ 103.5 մլրդ դրամ: Փոխարենը հավաքագրվել է ընդամենը 98 մլրդ դրամ: Ընդ որում, եթե հարկային համակարգի մասով հավաքագրումները նույնիսկ գերակատարվել են (հիմնականում շահութահարկի կանխավճարների հաշվին), ապա մաքսայինը իր դրված խնդիրներում թերացել է մոտ 5-5.5 մլրդ դրամով, որի պատճառով էլ ընդհանուր մուտքերը պլանավորվածից ցածր են եղել: Եվ սա այն պայմաններում, որ ապրիլյան պատերազմից հետո խոշոր հարկատուների և մասնավորապես հայտնի օլիգարխների հետ հատուկ բացատրական աշխատանք է տարվել ամենաբարձ մակարդակով: Մնում է հուսալ, որ կանխավճարների պրակտիկան բնավորության գիծ չի դառնա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular