ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ աշխատանքից չեն հանել, ես Արցախի նախագահի խոսնակը չեմ եղել». Վահրամ Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի եղել Արցախի նախագահի խոսնակը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

«Արցախի նախագահի խոսնակի հաստիքը տևական ժամանակ թափուր է եղել։ Ես Արայիկ Հարությունյանի խոսնակը չեմ եղել: Ուղղակի ընկալումն է եղել էդպիսին»,–ասել է Պողոսյանը:

Նշենք, որ Վահրամ Պողոսյանը Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն է և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Ինձ աշխատանքից չեն հանել, նախագահը մամուլի խոսնակ չի ունեցել, հիմա արդեն ունի: Ես ուղղակի համատեղության կարգով կատարել եմ այդ պարտականությունը, բայց երբեք որպես խոսնակ չեմ ներկայացել: Պարզապես լրատվամիջոցներն են էդպես գրել»,-ասել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular