ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե 66%-ով սահմանափակենք 2021թ.-ը՝ գերազանց ցուցանիշ կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի հետ 1or.am կայքը զրուցել է ՀՀ-ում ստեղծված տնտեսական անկման և 2021 թվականին տնտեսության ոլորտում սպասվող բարեփոխումների մասին։

— Պարոն Սողոմոնյան, ԿԲ նախագահն իր ասուլիսում նշել էր, որ իրեն չափազանց մտահոգում է պետության կողմից կապիտալ ծախսերի թերակատարումը, որ պետությունը պետք է կատարի կապիտալ ծախսերը, որ տնտեսության ներուժը հասցնի նախապատերազմական մակարդակին: Ինչո՞ւ են թերակատարվում կապիտալ ծախսերը: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ չի անում այս ուղղությամբ:

— Կապիտալ ծախսերի թերկատարումը, ինչքան էլ որ բյուջեն ծախսային հոդվածներ նախատեսում է, այդ ծախսային հոդվածների կատարման աստիճանը ոնց էլ լինի 100տոկոսից շեղվում է, այսինքն լինում են թերակատարումներ։ Սովորաբար գերակատարումներ ծախսերի մասով չի արվում, որովհետև հարկերի հավաքագրման մասով կարող ես գերակատարել, բայց ծախսերի գերակատարման իրավունք չունես, որովհետև այդ ոլորտում այդքան ծախս նախատեսված չէ։ Նշանակում է, որ թերակատարումներ լինում են, բայց այդ թերակատարումների հիմքում պետք է երկու կոնտեքստից դիտարկել, առաջին կոնտեքստը այն է, որ պետք է բացարձակ թվով տեսնեն, այսինքն նախորդ տարիների համեմատ այդ կատարվածը բացարձակ թվով նախորդ տարիների համեմատ աճել է, թե ոչ։ Եթե կառավարության վերջին տարիներին իր ծախսերի բավականին մեծ ցուցանիշ է սահմանել թվերով և ինչքան թիվը մեծ է սահմանում, ապա դրա կատարման տոկոսային աստիճանը հավանական է, որ 100-ից շատ ավելի պակաս կլինի։ Իսկ ինչքան քիչ ծախս նախատեսվի, ապա հավանական է  100 տոկոսին ավելի մոտ ցուցանիշ կլինի։ Հիմա մեկ օրինակ բերեմ, որն է ավելի լավ, որ նախատեսենք 300 մլրդ ծախս և 80 տոկոսը կատարենք, թե 200 մլրդ ու 100 տոկոսը կատարենք։ 300 մլրդ-ի 80 տոկոսը լինում է 240 մլրդ, իսկ 200 մլրդ-ի 100 տոկոսը 200 մլրդ։ Այս երկու արդյունքներից, որն է ավելի լավը։ Այսինքն պետք է դիտարկել բացարձակ թվով և ոչ թե տոկոսով։ Այստեղ կարևորը դինամիկան է, թե արդյո՞ք բացարձակ աճ ունի։ Ինչքան մեծ ծախս պլանավորենք, ապա այդ տոկոսը ավելի ցածր է լինելու։ Ամեն դեպքում տնտեսական ներուժը կապիտալ ծախսեր կատարելու երկրում արագ տնտեսական աճ է գրանցում և եթե պետությունը ծախսը ավելացնում է, նշանակում է շուկայում առաջարկ է ստեղծում և այդ պահանջարկը միանգամից ճկուն չի, որ արձագանքի այդ առաջարկին։ Մեկ այլ օրինակ բերեմ, եթե շինարարության ոլորտում ծախսերը աճեցնում են, նշանակում է, որ շինարարական կամպանյաները պետք է պատրաստ լինեն մրցույթներում այդքան ծավալ սպասարկեն։ Բայց այդ ամբողջ ծավալը չի հասցնում՝ նշանակում է ինքը իր ծախսերը թերակատարում է։ Սովորաբար կապիտալ ծախսը ավարտական աստիճանի վերածվում է այն ժամանակ, երբ որ գործը հանձնվում է և գործեր են լինում, որ կարող է դետկեմբերին չհանձնվի և հանձնվի հունվարին և հետևաբար ինքը արդեն մյուս տարվա մեջ 100 տոկոսով ապահովում է, բայց քանի որ դեկտեմբերին չի ավարտել այդ մասով գործը անավարտ է լինում և եթե վերձնենք գործի կատարած ծավալով այդ ծավալը վեր ածենք թվի ապա ոչ թե այդ թիվը կլինի 80 այլ կարող է լինել 90 կամ 95։ Ինչքան էլ պլանավորես, որոշակի կատարողական ակտեր տարվա վերջում, ով որ իրականացնում էր այդ կատարողական գործերը կարող է հետաձգել մինչև օրինակ հունվար ամիսը և հետևաբար իրենք տարվա վերջում լինում են չկատարված։ Ինչի արդյունքում տարվա վերջում կատարողական ցուցանիշը 100-ից պակաս է լինում։ Բայց ամեն դեպքում մենք պետք է նայենք թե տոկոսային առումով մենք ինչ դինամիկա ունենք։

—Կառավարության անդամները 2021 թվականը տնտեսության համար վերականգնման տարի են հռչակել։ 2020-ի մոտ 8 տոկոսանց տնտեսական անկման պայմաններում հնարավո՞ր է այս տարի վերականգնվել։

— Ես վստահ եմ, որ այս տարի բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի մակարդակը եղել է մոտ 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում և ես վստահ եմ, որ տնտեսական աճը կկատարվի, ավելին ասեմ, ես հավատում եմ, որ դա պետք է գերակատարվի։ Իսկ ինչն է ինձ վստահեցնում, այն փաստը, որ տարվա վերջում մեր հարկային եկամուտները հավաքագրում են նախորդ տարվա համեմատ ընդամենը մինչև 79 մլրդ դրամի հաշվի առնելով, որ այդ 79 մլրդն էլ պետք է մի քանի գործոններ դիտարկենք, որ հասկանանք դա մեծ թիվ է թե մեծ թիվ չի նախորդ տարվա այդ նվազումը հաշվի առնելով, որ 2019 թվականին բավականին ավտոմեքենաների ներմուծման ծավալ ունեինք, բացի դրանից 2020 թվականի երկրորդ եռամսյակի շահույթահարկի կանխավճարի մասով արտոնություն սահմանվեց տնտեսվարողների համար։ Համավարակով պայմանավորված մենք հիշում ենք, որ մարտ ամսից տնտեսական կառուցվածքը նոկդաունի ենթարկվեց և դրա հետ մեկտեղ ամբողջ աշխարհում տնտեսության ստեղծած արդյունքը զրոյի է հավասրվել ,ինչպես օրինակ տուրիզմի ոլորտը ու այն ոլորտները որտեղ տուրիզմը մեծ դեր էր ունենում։ Եթե համեմատենք 2019 թվականի հետ, ապա 2020 թվականին շահույթահարկը 20-ի փոխարեն 18-էր և այս պարագայում այդքան տարբերությունը կարծում եմ գերազանց արդյունք է։

—Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։ Սա ռիսկային չէ՞։

— Ես անձամբ դիտել եմ Ատոմ Ջանջուղազյանի ասուլիսը , երբ 8․5 մլրդ դոլարի մասին խոսք գնաց և դրամով այդ գումարը ասել չկարողացավ, քանի որ տարեվերջին չենք կարող իմանալ թե արտարժույթը որքան կլինի և դրանից կախված կլինի նաև պետական պարտքի այն հարաբերակցությունը և այդ դեպքում ընդհանուր պարտքի մասով ոչ թե 70 տոկոս է այլ մոտ է 66 տոկոսին։ Ինչ վերաբերում է ռիսկային գոտուն տեսեք 2018 թվականին, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը այդ ժամանակ տեսանք, որ 2017 թվականի տարեվերջին պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 59 տոկոս էր։ 2019 թվականին այդ հարաբերակցությունը 49 տոկոս էր։ Այսինքն 2 տարում 10 տոկոս նվազել էր։ 2018-2019 թվականներին 10 տոկոսի բարելավում տեղի ունեցավ։ Եվ դա հնարավորություններ ստեղծեց, որ այդ վատ տնտեսական ցուցանիշ ունես կամ պետական ծախսերի աճ ունես հնարավորություն ունենաս պետական պարտքի հաշվին այդ խնդիրները հաղթահարես։ Հիմա 2020 թիվը, որը ամբողջ տարին համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում էր խնդիր և պետական պարտքի ավելացման միջոցով հնարավոր է խնդիրները լուծել Հայաստանը չէր կարող անմասն մնալ ամբողջ աշխարհի կողմից իրականացվող քաղաքականությունից։ Այսինքն պետական պարտքի միջոցով հաղթահարել տնտեսական իրավիճակը և նաև Հայաստանի համար էլ ավելի վատ եղավ, քանի որ համավարակից բացի տնտեսության անկմանը նպաստեց նաև պատերազմը և սոցիալական, սահմանների նոր գծման, վերազինման
պայմաններում եթե մենք 66 տոկոսով սահմանափակենք 2021 թվականը կարծում եմ դա գերազանց ցուցանիշ կլինի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular