Վարակաբանը նշել է կորոնավիրուսով կրկին հիվանդանալու պատճառները
ՖՈՏՈԲժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը խոսել է կորոնավիրուսով կրկնակի վարակման պատճառների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մարդիկ կրկին հիվանդանում են մի քանի պատճառներով: Կորոնավիրուսային վարակը ի սկզբանե չպետք է առաջացնի ցմահ իմունիտետ: Սա ջրծաղիկ չէ», – պարզաբանել է մասնագետը:
Ըստ նրա՝ հնարավոր է նորից վարակվել բարձր վիրուսային ֆոնին՝ եթե անձն անընդհատ կապի մեջ է հիվանդ մարդկանց հետ: Բացի այդ, հնարավոր է կորոնավիրուսով երկրորդ անգամ հիվանդանալ, եթե վարակի առաջին դեպքից հետո իմունային պատասխանը լիարժեք չի ձևավորվել կամ երբ որոշակի դեղեր ընդունելու պատճառով իմունիտետն ընկնում է: