ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնիշխանության մասին բոլոր լուրջ խոսակցություններն ի չիք դարձան, երբ պատերազմի օրերին Զանգելանի ու Սյունիքի սահմանին կանգնեցվում էին ՌԴ դրոշներ. Արշալույս Մղդեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  

 
Եթե անգամ Ռուսաստանի հետ միութենական հանրապետությունը կայանա, ապա դա ուղղակի իրավական առումով ֆիքսելու է այն, ինչ հիմա գրեթե դե ֆակտո կա։
Ինքնիշխանության մասին բոլոր լուրջ խոսակցություններն ի չիք դարձան, երբ պատերազմի օրերին Զանգելանի ու Սյունիքի սահմանին կանգնեցվում էին ՌԴ դրոշներ` իբրև "Сюда нельзя" ցուցանակ` ադրբեջանական բանակի հրավածն ուղղելով հյուսիս։
Սա է իրողությունը հարգելի ընկերներ։ Դաժան է, բայց սա է։ Էս պահին երկիրը մեծ հաշվով արտաքին կառավարման տակ է։ Վստահ եմ, երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարն ամեն օր գոնե մեկ անգամ խոսում են Մոսկվայի հետ։
Ու սա տեղի է ունենում էն ուժի կառավարման օրոք, որն իրեն հռչակել էր սուվերենիստ։
Մյուս կողմից, ենթադրում եմ` Ռուսաստանի համար Հայաստանի` իր հետ ավելի խորը ինտեգրացիան իմաստ կունենա, եթե այն դառնա տարածաշրջանային թրենդ։
Այսինքն` գոնե Ադրբեջանն էլ հայտարարի, որ դիտարկում եմ ԵԱՏՄ֊ին անդամակցելու հնարավորությունը կամ իրական քայլեր սկսի այդ ուղղությամբ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular