ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նուրլաթի հայկական համայնքի ղեկավարին պարգևատրել են էքսկլյուզիվ շքանշանով

ՄՇԱԿՈՒՅԹ
nurlat-tat.ru-ն գրում է, որ Հայ ազգային-մշակութային միության ղեկավար Վալտեր Հարությունյանը պարգևատրվել է Նուրլաթի Ժողովուրդների բարեկամության տան բացառիկ շքանշանով:
 
Նա դարձել է «Բրեյն-ռինգի» հաղթող, որն առաջին անգամ Թաթարստանի Հանրապետությունում կազմակերպել է «Բազմազգ Նուրլաթ» տեղական հասարակական կազմակերպությունը Մայրենի լեզուների և ազգային միասնության տարվա շրջանակներում:
Ազգային-մշակութային միավորումների ակտիվիստներն են մասնակցեցին ինտելեկտուալ խաղին:
 
Նրանց համար հարցեր են պատրաստվել իրենց հայրենի երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Թաթարստանի վերաբերյալ: Ուշադրություն է դարձվել նաև ժողովուրդների մայրենի լեզուներին, այդ երկրների և հանրապետությունների ավանդույթներին և մշակույթին: Վալտեր Վռամովիչը ամենաշատն է ճշգրիտ պատասխանել հարցերին և արդյունքում վաստակել է բացառիկ մրցանակը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular