ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան նպատակադրվել է թուլացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
informing.ru-ն գրում է, որ Ֆրանսիան և Հայաստանը բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարի Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում Ֆրանսիան կարող է ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ կապակցությամբ փորձագետները նշում են, որ Փարիզի ներգրավումը Երևանի գործերին կարող է հանգեցնել Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը: Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունը շուտով կմասնակցի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Հետևաբար, չի կարելի բացառել ֆրանսիացի խաղաղապահների հայտնվելը Հայաստանում և զենքի մատակարարումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սադրանքների և ճնշումների նկատմամբ Երևանի պատրաստվածությունը բարձրացնելու համար:
 
Այժմ Լեռնային Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք Արցախում վերահսկում են իրավիճակը և հրադադարը: Ռուսական խաղաղապահ զորախումբը այնտեղ կլինի առնվազը հինգ տարի: Նկատենք, որ Ռուսաստանը չի նախատեսում ստեղծել Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմաբազա Հայաստանի հարավում: Ըստ փորձագետ Օլեգ Լուկյանովի՝ Ֆրանսիայում ապրում է մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք, և այդ փաստը ստիպում է Փարիզին ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա, և չնայած հայերը հետաքրքրված են ֆրանսիական զենքով, բայց դա շատ թանկ է, և Հայաստանի ռազմական բյուջեն դժվար թե թույլ տա գնել դա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular