ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծման պայմանագիր կարող են կնքել մեկ տարի անց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
souzveche.ru-ն գրում է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի միասնական շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին:
 
«Պատրաստվում է միջազգային պայմանագիր` գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ: Այդ համաձայնագրի շրջանակներում կսահմանվեն նաև գազի տեղափոխման սակագնի ձևավորման սկզբունքները: Այդ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է իրականացնել 2022 թվականին, իսկ այս տարի այն նախապատրաստվում է», - պարզաբանել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների խորհրդի անդամ Էմիլ Կայկիևը:
 
Առայժմ չկա գազի փոխադրման սակագների որոշման մեխանիզմ: Ուստի նոր պայմաններում գազի գնի մասին խոսելը դեռ վաղ է: Գազի միասնական շուկայի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը:
Դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համաձայնվել են անցնել գազի միասնական շուկա ստեղծելու երկրորդ փուլ: Մասնավորապես, երկրները պետք է լուծեն լրացուցիչ ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ստեղծմանը առնչվող հարցերը: Ենթադրվում էր, որ պայմանագիրը կստորագրվի այս տարի:
 
 
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի գազի և նավթի միասնական շուկա ստեղծելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականի վերջին: Այն պետք է երկրներին մրցունակ դարձնի և հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար: Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրները կախված չեն լինի էներգակիրների համաշխարհային գներից: Արդյունքը փորձագետները գնահատում են տարբեր ձևերով: Դեռ 2016 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ արդյունքում գազի արդյունաբերությունը կստանա 1 միլիարդ դոլար, իսկ նավթարդյունաբերությունը մինչև 8 միլիարդ դոլար օգուտ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular