«Շատ շուտով մենք կարող ենք մեր առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ». ՅՈՒՆԵՍԿՕ
ՄՇԱԿՈՒՅԹglas.ru-ն գրում է, որ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները կարծում են, որ շուտով կկարողանան իրենց առաքելության աշխատակիցների համար ուղևորություն կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ և չճանաչված հանրապետությանը սահմանակից Ադրբեջանի շրջաններ: Նախատեսված այցի մանրամասների քննարկումը շարունակվում է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է այդ մարդասիրական կազմակերպության մամուլի ծառայությունից:
Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Աուդր Ազուլան հասարակությանը տեղեկացրել էր իր պատրաստակամության մասին Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկել հարցով, որպեսզի օգնեն վերականգնել և պահպանել տարածաշրջանում գտնվող մշակութային և պատմական վայրերը: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովն ասել էր, որ երկրի իշխանությունները սատարում են այդ նախաձեռնությունը: Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ խնդրելով չտեղափոխել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը քաղաքական դաշտ և հավաստիացնել էր, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է քննարկել կազմակերպության աշխատանքի կազմակերպումը ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանում:
Նշենք, որ համաշխարհային հանրությունը բազմիցս մտահոգություն է հայտնել ղարաբաղյան պատերազմի ոչ միայն մարդկային կորուստների և ավերածությունների, այլ նաև ռազմական գործողությունների տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ: